211652_close_icon
views-count1120 դիտում article-date 15:46 28-10-2022

Ինտերպոլի հետ համագործակցության ընդլայնումը կարևոր է. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Վարչապետը ողջունել է պարոն Շտոքի այցը Հայաստան և կարևորել ՀՀ ոստիկանության և Ինտերպոլի միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում տեղի ունեցող քննարկումները նոր ազդակ կհաղորդեն շուրջ երեք տասնամյակ շարունակվող փոխգործակցությանը, էլ ավելի կբարձրացնեն համատեղ աշխատանքի արդյունավետությունը՝ հանցավորության դեմ պայքարում:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության հետ համագործակցության մակարդակը և անդրադարձել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերին ու փոխգործակցության օրակարգին:

Նմանատիպ նյութեր