211652_close_icon
views-count415 դիտում article-date 18:36 01-06-2015

Բուխարեստում տեղի ունեցավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 43-րդ կոնֆերանսը

Մայիսի 19-ից 21-ը Բուխարեստում տեղի ունեցավ Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 43-րդ կոնֆերանսը: Կոնֆերանսի աշխատանքները ղեկավարում էր Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը: Կոնֆերանսի աշխատանքը նպատակաուղղված էր երկու հիմնական ոլորտների` օտարերկրյա վարձկանների եւ ահաբեկչության դեմ պայքարին ու համակարգչային տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարին: Հարցերի քննարկմանը մասնակցում էին ոչ միայն ոլորտի գործնական հարուստ փորձ ունեցող մասնագետները, այլ նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ: Կոնֆերանսում քննարկվեցին նաեւ տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք ներկայացնող հանցավորության տարբեր ոլորտների, մասնավորապես` համացանցի միջոցով կատարվող խարդախությունների, ապօրինի միգրացիայի եւ մարդկանց թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման եւ հանցավորության ազգային եւ միջազգային մակարդակով դրսեւորման այլ վտանգավոր ձեւերի դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությանը: Բացման խոսքով ելույթ ունեցավ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը եւ Ռումինիայի վարչապետ եւ ներքին գործերի նախարար պարոն Գաբրիել Օպրեան: Միջազգային հանցավորության դեմ պայքարում կարեւորվեց անդամ երկրների կողմից Ինտերպոլի հնարավորությունների եւ ծառայությունների, այդ թվում` տվյալների պահոցների կիրառումը, տեղեկատվության փոխանակումը: Կոնֆերանսում` ընդունվեցին մի շարք հանձնարարականներ` ուղղված տարածաշրջանային համագործակցության խթանմանն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարի միջոցների արդյունավետության բարձրացմանը: Ընդունվեց Ինտերպոլի Եվրոպական բիզնես պլանը, ներկայացվեցին առաջարկություններ Ինտերպոլի քարտերի կիրառման, կորած կամգողացված ճամփորդական փաստաթղթերի պահոցի, սահմանային վերահսկմանն ուղղված օպերացիաների, կիբերհանցավորության դեմ պայքարի եւ ապօրինի զենք-զինամթերքի տվյալների պահոցի համալրման անհրաժեշտության վերաբերյալ: ՀՀ պատվիրակը գործնական հարցերի շուրջ քննարկումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Շտոկի, Գործադիր կոմիտեի, Գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, Գերմանիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի եւ այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների եւ ոստիկանական ծառայությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ

Նմանատիպ նյութեր