211652_close_icon
views-count2290 դիտում article-date 12:19 25-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 25-ին

1810 թ. – Արգենտինան անկախացավ Իսպանիայից: 1857 թ. – ծնվել է Սիրանույշը, հայ նշանավոր դերասանուհի (մահ. 1932 թ.): 1869 թ. – Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունով բացվեց Վիեննայի պետական օպերայի շենքը: 1895 թ. – Օսկար Ուայլդը դատապարտվեց 2 տարվա ուղղիչ աշխատանքների: 1941 թ. – ծնվել է Օլեգ Դալը, կինոյի և թատրոնի ռուս սիրված դերասան (մահ. 1981 թ.): 1951 թ. – ծնվել է Վաչագան Սարգսյանը, հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր: 1953 թ. – ԱՄՆ-ն իր պատմության մեջ առաջին ու միակ անգամ կատարեց ատոմային հրետանու փորձարկում: 1963 թ. – Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002 թ. վերանվանվեց Աֆրիկյան Միություն: ՄԱԿ-ը այս օրը հռչակել է որպես Աֆրիկայի ազատագրման օր: 2003 թ. – տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման ընտրությունները: 2010 թ. – Դիփ Փարփլ բրիտանական ռոք-խումբը համերգ տվեց Երևանում:

Նմանատիպ նյութեր