2066 դիտում
19:18 24-05-2016
«Հնարավորին աջակցեք մեր այն համաքաղաքացիներին, ովքեր ինքնուրույն չեն կարողանա վերացնել քամու պատճառած վնասի հետևանքները». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ երեկ մայրաքաղաքում գրանցված ուժգին քամին զգալի վնասներ է պատճառել, այդ թվում նաև քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներին:
Մասնավորապես զեկուցվել է, որ վնասվել է թվով 106 շենք-շինությունների տանիք, արտաքին լուսավորության ցանցում գրանցվել է 63 վթար, այդ թվում ինչպես սյուների շրջվելու, այնպես էլ լուսատուների կոտրման և մալուխների վնասման: Արձանագրվել են նաև տասնյակ ծառերի, գովազդային վահանակների, ճանապարհային երթևեկության կարգավորիչ լուսացույցերի և ճանապարհային ուղեցույց-վահանակների տապալման դեպքեր:
Հաշվի առնելով քամու պատճառած վնասների ծավալ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել և գույքագրել քամու պատճառով առաջացած խնդիրները և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:
«Ակնհայտ է, որ պատճառված վնասը բավականին շոշափելի է և քաղաքային ենթակառուցվաքներում արձանագրված վնասները վերացնելուն զուգահեռ, անհրաժեշտություն կա հնարավորին աջակցություն ցուցաբերել նաև մեր հատկապես այն համաքաղաքացիներին, ովքեր սոցիալական պայմաններից ելնելով ինքնուրույն չեն կարողանա վերացնել քամու պատճառած վնասի հետևանքները: Ըստ այդմ վարչական շրջանների համապատասխան ծառայությունները տեղերում առավել մանրակրկիտ պետք է ուսումնասիրեն խնդիրներն ու հնարավորին աջակցեն մեր այդ համաքաղաքացիներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Աշխատակազմի համապատասխան ծառայություններին էլ հանձնարարվել է, ըստ ոլորտների համագործակցելով պատկան կառույցների հետ, կարճ ժամանակում վերացնել քաղաքային ենթակառուցվածքներում գրանցված վթարների հետևանքներն ու վերականգնել դրանց բնականոն աշխատանքը:
Նմանատիպ նյութեր
4281 դիտում
22:46 23-05-2016
Տարոն Մարգարյանի հանձնարությամբ վերացվում են ուժգին քամու պատճառած վնասների հետևանքները
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»