211652_close_icon

Մոսկվայում ձեռք բերված ատրճանակն առգրավվեց

views-count796 դիտում article-date 15:46 24-05-2016
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Թումանյան փողոցում գտնվող շոգեբաղնիքի տարածքից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Աղասի Թ.-ին, ում մոտ հայտնաբերվել է «MP-C54 K-Cal 4.5mm» տիպի ատրճանակ` պահունակով` լիցքավորված 6 փամփուշտով: Աղասի Թ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածն օդաճնշիչ ատրճանակ է, ձեռք է բերել մոտ մեկ ամիս առաջ` Մոսկվա քաղաքից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր