Թալիբները պատրաստվում են նոր առաջնորդ ընտրել
«Թալիբան» ծայրահեղական շարժումը առաջիկա 3 օրերի ընթացքում հնարավոր է, որ նոր առաջնորդ ընտրի, ով կփոխարինի սպանված առաջնորդ Ախթար Մանսուրին, հաղորդել է Dunya News հեռուստաալիքը:
Նշվում է, որ արդեն կայացել է շարժման խորհրդի նիստը, սակայն հեռուստաալիքը չի հայտնել թեկնածուների անունները, ինչպես նաև հավաքի վայրը և օրը:
Նախորդ խորհրդի նիստը, որում Մանսուրն ընտրվել էր շարժման առաջնորդ, անց էր կացվել Պակիստանի Կվետտա քաղաքի մոտակայքում: Իսկ ԶԼՄ-ներն էլ մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ նշված շրջանը թալիբների հիմնական հավաքների վայրն է հանդիսանում: