211652_close_icon

Եթե կան ցանկացողներ, որ գան, ներդնեն իրենց ուժերը դժվար իրավիճակներում, ոչ ոք ոչ մեկին երբևիցե չի խոչընդոտում. Սեյրան Օհանյանը Սամվել Բաբայանի վերադարձի մասին

views-count4909 դիտում article-date 21:47 23-05-2016
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր առանց կոնկրետ անուն նշելու ու անձնավորելու Արցախի շտպանության բանակի նախկին հրամանատար, 5 տարի Հայաստանից բացակայած Սամվել Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու մասին ասաց հետևյալը. «Կարծում եմ, որ և՜ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, և̕ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է փորձի իր փորձն ու ունակությունները ներդնի մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար: Եթե կան ցանկացողներ, որ գան, ներդնեն դժվար իրավիճակներում, ոչ ոք ոչ մեկին երբիցե չի խոչընդոտում»: Նախարարը նաև լակոնիկ «ոչ» ասաց հարցին, թե այս ընթացքում կոնտակտի՚ մեջ եղել ՞ է Սամվել Բաբայանի հետ:

Նմանատիպ նյութեր