1450 դիտում
17:40 23-05-2016
ՊԵԿ նախագահն ընդունել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի պատվիրակությանը
Պետական եկամուտների կոմիտեն մայիսի 23-ին հյուրընկալել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի պատվիրակությանը: ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, կարևորելով Հայաստանի անդամակցությունը Գլոբալ ֆորումին, ընդգծել է, որ այն միջազգային հարկային համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություն է տալիս. «Հարկման նպատակով տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին միացումը կարող է էականորեն նվազեցնել հարկերից խուսափելու ռիսկերը, ինչը շատ երկրների համար լուրջ մարտահրավեր է»:
Հ. Հովսեփյանը նշել է, որ նպատակ ունենալով նպաստել երկրի տնտեսության զարգացմանը՝ կոմիտեն որդեգրել է բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերություններ կառուցելու մոտեցում. «Մեր գործելաոճը միտված է բիզնեսի գործերին անհարկի միջամտության և ավելորդ վարչարարության բացառմանը՝ միաժամանակ տնտեսվարողներից ակնկալելով թափանցիկ գործելաոճ: Հարկային վարչարարությունը գործի է դրվում միայն տնտեսվարողներին ռիսկային խմբերում տարանջատելուց և ծանուցելուց հետո գործելաոճի փոփոխություն չարձանագրելու պարագայում»:
Գլոբալ ֆորումի քարտուղարության ղեկավար Մոնիկա Բհատիան ողջունել է ՊԵԿ-ի որդեգրած մոտեցումը և աջակցելու պատրաստակամություն հայտնել՝ ֆորումին Հայաստանի ինտեգրման արագ ընթացքն ու միջազգային չափանիշներին տեղեկատվական բազայի համապատասխանեցումը կազմակերպելու գործընթացում:
Համակարծիք լինելով ՊԵԿ նախագահի հետ երկրի տնտեսության զարգացման գործում հարկային ոլորտի թափանցիկության կարևորության հարցում՝ Մ. Բհատիան ընդգծել է կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարում երկրների միջև տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի նշանակությունը:
125 անդամ երկիր ունեցող Գլոբալ ֆորումին անդամակցելով Հայաստանը միանում է հարկման նպատակով տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին, որն էականորեն նվազեցնում է հարկերից խուսափելու ռիսկերը: Այս գլոբալ չափանիշից օգտվելու համար երկրները պարտավոր են անցնել փորձագիտական գնահատման փուլեր՝ միջազգային չափանիշի կիրառման համար անհրաժեշտ իրավական և կարգավորման շրջանակների ու գործ-նական կիրառման ընթացակարգերի առկայությունն ուսումնասիրելու նպատակով:
Գլոբալ ֆորումին անդամակցելով Հայաստանի Հանրապետությունը կդառնա հարկման նպատակով ստեղծված աշխարհում ամենամեծ խմբի անդամ՝ ձեռնարկատիրական գործունեություն իրակա-նաց¬նելու տեսանկյունից ձեռք բերելով ավելի թափանցիկ և վստահելի երկրի կարգավիճակ: Հ. Հովսեփյանը վստահեցրել է, որ կոմիտեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումները Գլոբալ ֆորումին անդամակցությունը ժամանակին և պատշաճ մակարդակով ապահովելու համար:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
913 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1180 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին