211652_close_icon
views-count1286 դիտում article-date 16:50 23-05-2016

Կրեմլում մտահոգված են Սիրիայում իրավիճակի սրացմամբ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սիրիայի Ջաբլե և Տարտուս քաղաքներում նախօրեին տեղի ունեցած պայթյունները, հաղորդում է Ria Novosti-ն: «Անշուշտ, լարվածության աճը և նման ահաբեկչական ակտիվությունը չեն կարող բարձր մտահոգություն չառաջացնել, և երկրորդ՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան փխրուն է իրավիճակը Սիրիայում»,-ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ այդ ամենը վկայում է բանակցային գործընթացի շարունակության անհրաժեշտության մասին:

Նմանատիպ նյութեր