211652_close_icon
views-count1000 դիտում article-date 17:34 23-05-2016

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Նոր Նորքի վարչական շրջանի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 21-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նանսենի փողոցի թիվ 16 շենքի մոտ գտնվող աղբամանների մոտ զենք և զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 1.065 փամփուշտ, 6 նռնակ` առանց պայթուցիչի, և սպորտային մեկնարկ ազդարարելու համար նախատեսված ատրճանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր