Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 22-ին
1455 թ. – Սենտ-Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ և Կարմիր վարդի պատերազմը:
1813 թ. – Վենետիկում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի Իտալուհին Ալժիրում օպերայի պրեմիերան:
1907 թ. – ծնվել է Լոուրենս Օլիվիեն, անգլիացի մեծագույն դերասաններից մեկը («Համլետ», «Սպարտակ», մահ. 1989 թ.):
1924 թ. – ծնվել է Շառլ Ազնավուրը, ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան և հասարակական գործիչ:
1939 թ. – Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին, ստորագրեցին համաձայնագիր, որը ստացավ «Պողպատե պակտ» անվանումը:
1939 թ. – ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ղեկավարել է Շուշիի ազատագրման գործողությունը:
1960 թ. – Չիլիում տեղի ունեցավ պատմությանը հայտնի ամենաուժեղ երկրաշարժը, որի հետևանքով մահացավ մոտ 6000 մարդ, իսկ երկրաշարժի հասցրած վնասը տարբեր հաշվարկներով կազմեց մոտ 1.5 միլարդ դոլլար:
1972 թ. – Ցեյլոն կղզին հռչակվեց Շրի Լանկա հանրապետություն:
1990 թ. – Հյուսիսային և Հարավային Եմենները միացան ու ստեղծվեց Եմենի հանրապետությունը: