211652_close_icon

ԶԼՄ-ների, գրականության և կինոյի շնորհիվ 20-21-րդ դարերին լայն ճանաչում ստացան մի շարք միջազգային անձանց սիրելի կատուները

views-count2347 դիտում article-date 19:35 22-05-2016
Աշխարհի ամենահայտնի կատուներն են՝ ԱՄՆ նախագահների՝ Բիլ Քլինթոնի՝ Սոքսն ու Ջորջ Բուշ կրտսերի Ինդիան, Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Համֆրին, Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ի Չիկոն և ՌԴ-ի վարչապետ՝ Դմիտրի Մեդվեդևի Դորոֆեյը։ Հանրաճանաչ դարձան աշխարհի շախմատի չեմպիոն՝ Ալեքսանդր Ալյոխինի մշտական ուղեկիցը՝ սիամական կատու Չեսսը, ամերիկյան Սպենսեր քաղաքի գրադարանի՝ Դյուի Ռիդմոր Բուքսի՝ մի քանի ամերիկյան ֆիլմերում նկարահանված և կինոմրցանակների արժանացած կատու Օրանժին և այլն։ Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմի մեդալով պարգևատրված «նավաստի» Սայմոնը և Բրիտանական նավատորմի «վետերան» սև-սպիտակ «անխորտակելի Սեմը», որը վերապրել է շուրջ երեք ռազմական նավերի կործանումը։ Հետաքրքիր է նաև «կատուներ-քաղաքական գործիչներ» երևույթը։ Այդպես, օրինակ, ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Շարոն քաղաքի պատվավոր «քաղաքապետ» և թալիսման է ընտրվել Ֆրեդդի անունով կատուն։ Մեկ այլ ամերիկյան Թալկիթնա քաղաքի (Ալյասկա նահանգ) «պատվավոր քաղաքապետ» և թալիսման է ընտրվել Սթաբս անունով կատուն։

Նմանատիպ նյութեր