Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 21-ին
1471 թ. – ծնվել է Ալբրեխտ Դյուրերը, գերմանացի նկարիչ, Վերածննդի ժամանակաշրջանի ամենանշանավոր նկարիչներից մեկը (մահ. 1528 թ.):
1502 թ. – պորտուգալացի ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց Սուրբ Հեղինեի կղզին:
1804 թ. – բացվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատունը:
1904 թ. – Փարիզում ստեղծվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան:
1921 թ. – ծնվել է Անդրեյ Սախարովը, ռուս գիտնական, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1989 թ.):
1945 թ. – տեղի ունեցավ Հոլիվուդյան աստղեր Համֆրի Բոգարտի և Լորեն Բեքոլի հարսանիքը:
1967 թ. – մահացել է Բարսեղ Կանաչյանը, հայ կոմպոզիտոր, հասարակական գործիչ, ՀՀ Պետական օրհներգի` «Մեր Հայրենիքի» երաժշտության հեղինակը (ծնվել է 1885 թ.):
1969 թ. – մահացել է Սիմոն Վրացյանը, Հայաստանի առաջին հանրապետություն չորրորդ վարչապետ (ծնվել է 1882 թ.):
2011 թ. – Իսլանդիայում գտնվող Գրիմսվոթն հրաբխի ժայթքումից ծուխը բարձրացավ մոտ 20 կմ, ինչի հետևանքով մի շարք եվրոպական ավիաընկերություններ հետաձգեցին թռիչքները: