1808 դիտում
15:46 21-05-2016
Վաշինգտոնում տեղի ունեցավ հայկական գինիների համտես ընդունելություն
Մայիսի 19-ին Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հայկական գինիների համտես ընդունելություն: «Vineyards of Armenia» կազմակերպության ջանքերով հայկական գինի արտադրող ութ տարբեր ընկերություն Վաշինգտոնում ներկայացրեցին Հայաստանի գինիները: Հյուրերի համար մատուցվում էին Հայաստանում արտադրված կարմիր, սպիտակ, վարդագույն գինիներ և շամպայն:
Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, ձեռներեցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Միջոցառումը ուղեկցվեց Լեվոն Միքայելյանի ջազ տրիոյի կատարումներով:
Ներկայացված էին «Keush, Highland Cellars» (Կուր), «Հին կամուրջ», «Վան Արդի», «Ոսկենի», «Կարաս», «Տրինիտի», «Կատարո» գինի արտադրող ընկերությունները: Ավելի վաղ «Vineyards of Armenia» կազմակերպությունը նմանատիպ միջոցառում էր կազմակերպել նաև Նյու Յորքում և Վաշինգտոնի Սմիթսոնյան հաստատությունում: Հայ գինեգործները հաջող քայլեր են ձեռնարկում ամերիկյան շուկա մտնելու և գինու արտահանումն ընդլայնելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2419 դիտում
17:00 30-09-2016
Բելգիայի Թագավորական Ակադեմիայում անցկացվել է հայկական գինիների համտես
1537 դիտում
19:05 26-11-2019
«Հայաստան՝ գինու նվիրական երկիր» խորագրով հայկական գինիների համտես-շնորհանդեսների շարք Նիդերլանդներում
Այս բաժնից
700 դիտում
20:56 10-01-2025
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ
703 դիտում
20:30 10-01-2025
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը
757 դիտում
19:15 10-01-2025
Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան Harry S. Truman ավիակրի վրա