211652_close_icon
views-count1406 դիտում article-date 13:10 21-05-2016

Ոստիկանը կանխեց բնակարանային գողությունը

Մայիսի 20-ին, ժամը 20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին, որ ժամը 19-ին գտնվելով Աթոյան անցուղու թիվ 12/3 շենքի իրեն պատկանող բնակարանում, իր հարևանի բնակարանի մուտքի դիմաց նկատել է 3 քաղաքացիների, որոնցից մեկը փորձել է բացել այդ բնակարանի մուտքի դուռը, սակայն տեսնելով իրեն՝ դիմել են փախուստի: Ժամը 19.30-ին նշված շենքի մոտից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Լևոն Շ.-ն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ, իսկ պայուսակից՝ համանման մեկ այլ դանակ: Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն: Լևոն Շ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր