211652_close_icon
views-count1972 դիտում article-date 23:32 29-09-2014

Ծառայությունից տուն վերադարձող ոստիկանը կանխեց գողությունը

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներից մեկն աշխատանքից տուն վերադառնալիս նկատել է, որ մի տղամարդ Գյումրիի Պ. Սևակի 13-րդ փողոցի թիվ 6 շենքի դիմացից գողանում է դիտահորի երկաթյա կափարիչը: Ոստիկանը 1973 թ. ծնված Էդուարդ Ջ.-ին բերման է ենթարկել բաժին: Գողոնն առգրավված է: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր