982 դիտում
21:20 20-05-2016
Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Խորհուրդը հավանություն է տվել «Ենթակառուցվածքների և գյուղա¬կան ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում իրականցվող Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի համայնքների ջրամատակարարման համակարգերի և Սյունիքի մարզի ընդհանուր առմամբ 31 համայնքների ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման համար հայտարարված միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի որոշմանը:
Քննարկվել և հաստատվել է վերը նշված ծրագրի շրջանակում Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում 2016-2017 թթ. Ջրամատակարարման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության, Սյունիքի, Վայոց Ձորի և Շիրակի մարզերում 2016-2017թթ. ջրամատակարարման համակարգերի վերակառուցման շինաշխատանքների տեխնիկական հսկողության և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման ծրագրերի իրականացման համար անցկացված մրցույթի գնահատող հանձնաժողովի որոշումը:
Որոշվել է «Ենթակառուցվածքների և գյուղա¬կան ֆինանսավորման աջակցություն» (ԵԳՖԱԾ) ծրագրի շրջանակում 2016-2017 թթ. իրականացվելիք համայնքային ջրամատակարարման և ոռոգման համակարգերի վերակառուցման աշխատանքների ցանկում ներառել Հոռոմ, Ծովինար, Վարդենիկ և Նորատուս համայնքները: Հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի «Բաղադրիչ 4 Գյուղական Ֆինանսավորում (Այգեգործական վարկեր)» ենթաբաղադրիչի շրջանակներում «Տեխնիկական աջակցություն» ծրագիրը:
Նմանատիպ նյութեր
646 դիտում
19:54 04-05-2015
Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ
916 դիտում
21:42 30-01-2015
Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը
1316 դիտում
14:11 14-03-2014
Կառավարությունը հաստատեց «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2014 թ. տարեկան բյուջեն
Այս բաժնից
505 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
439 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ