211652_close_icon
views-count919 դիտում article-date 21:42 30-01-2015

Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը թույլատրել եւ հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի՝ Արժեշղթայի զարգացման ենթակառուցվածքներ ենթաբաղադրիչի շրջանակներում ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքների իրականացումը Տավուշի եւ Վայոց Ձորի վեցական համայնքներում: Հավանություն է տրվել ծրագրի շրջանակում տնտեսված մոտ մեկ միլիարդ 478 մլն դրամով շինարարական աշխատանքների ցանկում լրացուցիչ օբյեկտներ ներառելուն, ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերի վերակառուցման նախագծման շինարարություն իրականացնելուն: Շինաշխատանքները կիրականացվեն Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի մարզերի համայնքներում: Նիստի ընթացքում խորհուրդը քննարկել է նաեւ «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում նախորդ տարի իրականացված եւ 2015 թվականին նախատեսվող աշխատանքներին առնչվող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր