1655 դիտում
17:57 20-05-2016
Վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործը
Քաղաքացի Սուսաննա Գ.-ն զանգահարել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ նախկին ծանոթն իրեն ծեծի է ենթարկել:
Ահազանգի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներ Արսեն Օ.-ն, Բագրատ Վ.-ն և Հրաչյա Թ.-ն մեկնել են դեպքի վայր, որտեղ նկատել են, որ Սուսաննա Գ.-ն գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, և վերջինիս սթափության աստիճանը ստուգելու համար Արսեն Օ.-ն Հրաչյա Թ.-ին խնդրել է զանգահարել շտապօգնություն: Քաղաքացին, լսելով ոստիկանների խոսակցությունը, սկսել է հայհոյանքներ հնչեցնել և բռնություն կիրառել ոստիկանության ծառայողների նկատմամբ: Շտապօգնության ժամանելուց հետո, Սուսաննա Գ.-ն քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ և շարունակել է հայհոյանքներ հնչեցնել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով Սուսաննա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հետագայում քննության անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Հիշեցնենք, որ նույն դեպքի վերաբերյալ քաղաքացի Սուսաննա Գ.-ի մոր հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
844 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1081 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն