211652_close_icon
views-count1358 դիտում article-date 17:58 08-04-2016

Օբյեկտիվ քննության նպատակով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ

ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայող, ոստիկանության մայոր Հայկ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի թիվ 13 ավագ դպրոցում ծառայություն իրականացնելիս նշված դպրոցի ճաշարանում 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Պ.-ն վիճաբանել է իր հետ և հարվածներ հասցնելով դեմքին՝ պատճառել է մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում հարուցված քրեական գործով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար Արսեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արսեն Պ.-ն, իր հերթին, հայտնել է, որ ընկերների հետ գտնվել է դպրոցի ճաշարանում, երբ իրենց է մոտեցել դպրոցում ծառայություն իրականացնող ոստիկանը, վիրավորել է իրենց, ինչի պատճառով ինքը հարվածել է վերջինիս: Այնուհետև ոստիկանը փորձել է հարվածել իրեն, սակայն ձեռքով կարողացել է հարվածը պահել, ինչի արդյունքում վնասվել է ձեռքը: Բացի այդ, ինքը տեսնելով, որ ոստիկանը ցանկանում է կրկին փորձել իր նկատմամբ բռնություն կիրառել, բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս ու հեռացել: Քիչ անց ինքը վերադարձել է, կատարվածի համար ներողություն խնդրել ոստիկանից, սակայն վերջինս բարկացած՝ ոտքով հարվածել է իրեն: Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Նմանատիպ նյութեր