211652_close_icon

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Աթենք

views-count2510 դիտում article-date 16:29 20-05-2016
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հրավերով մայիսի 20-22-ն աշխատանքային այցով մեկնել է Աթենք՝ մասնակցելու Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, որտեղ ԱԺ փոխնախագահը հանդես կգա ելույթով: Մայիսի 20-ին Էդուարդ Շարմազանովը հանդիպում կունենա Հունաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի եւ խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ: Մայիսի 22-ին նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Պանոս Կամենոսի հետ: Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը հարցազրույց կտա հունական լրատվամիջոցներին:

Նմանատիպ նյութեր