211652_close_icon
views-count789 դիտում article-date 17:00 08-12-2015

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Բուենոս Այրես

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 8-13-ն աշխատանքային այցով մեկնել է Բուենոս Այրես՝ մասնակցելու Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությանը: Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը հանդիպում կունենա Արգենտինայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 10-ին:

Նմանատիպ նյութեր