43963 դիտում
10:41 20-05-2016
Առաջնագիծ մեկնող կամավորականների վթարված մեքենայի համար ապահովագրական ընկերությունը վնասի փոխհատուցում չի տրամադրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ լուրեր ստացվեցին ապրիլյան քառօրյա պատերազմի սկսվելու մասին, Երևանի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Ավդալյանը, նրա ընկերը՝ ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ, 49-ամյա Գուրգեն Գասպարյանը և ևս 2 ընկեր ոտքի ելան և որոշեցին կանգնել սահմանապահ զինվորի կողքին՝ հանուն Արցախի պաշտպանության:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 3-ին, ժամը 17:00-ի սահմաններում ճանապարհ ընկան դեպի ԼՂՀ, սակայն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 177-րդ կմ հատվածում 35-ամյա Գագիկ Ավդալյանը Opel մակնիշի 81 VV 188 համարանիշի ավտոմեքենայով տեղացող ձյան և մերկասառույցի պատճառով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վթարի հետևանքով նրանց տեղափոխել էին Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ ստացել էին ամբուլատոր բուժօգնություն և առավոտյան դուրս գրվել և անմիջապես միանալով կամավորականներին՝ շարունակել էին իրենց ճանապարհը դեպի Արցախ:
Վերադառնալով Հայաստան՝ Opel-ի վարորդ Գ. Ավդալյանը դիմել է «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերություն, որպեսզի փոխհատուցեն կրած վնասը, իսկ ավտոմեքենան ապահովագրված էր Կասկո համակարգով, սակայն ստացոել է բացասական պատասխան, և որպես պատճառաբանություն՝ նշվել է, որ Գ. Ավդալյանի վարորդական ստաժը 2 տարի և 6 ամսվա է, իսկ փոխհատուցելու համար պետք է լինի գոնե 3 տարի:
Այժմ վարորդը կանգնել է խնդրի առաջ և չգիտի՝ ինչպես պետք է մարի մեքենայի համար վերցրած վարկը, և խնդրում է գոնե այս դեպքում, երբ նրանք գնում էին մեր հայրենիքին ու ընտանիքներին պաշտպանելու՝ ազերիներից, մեքենան վերանորոգեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+