2715 դիտում
10:19 20-05-2016
«Վարդաշեն» ՔԿՀ-ի 40 դատապարտյալներ ներում են խնդրել և առաջնագիծ մեկնելու ցանկություն հայտնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ 40 դատապարտյալ նամակով դիմել են Սերժ Սարգսյանին և խնդրել են իրենց ներում շնորհել՝ խոստանալով ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ և կամավոր զինվորական ծառայության անցնել։
Երեկ հայտնի դարձավ որ Սերժ Սարգսյանը 8 դատապարտյալի նախօրեին ներում է շնորհել, որից վեցը հենց «Վարդաշեն» քրեակատարողականից են և նախկինում նրանք զինվորականներ են եղել և նույնիսկ սպայական կոչումներ են ունեցել։ «Ժողովուրդ»–ին հաջողվեց պարզել, որ Սերժ Սարգսյանին դիմած դատապարտյալների մեջ է եղել նաև պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հա|տնի դաշտային հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը, որի դիմումը մերժվել է։ Ըստ մեր տեղեկությունների՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ են արձակվել Գեդամ Գաբրիելյանը, Աշոտ Վարդանյանը, Արմեն Ղազարյանը, Զավեն Նալադյանը, Արթուր Ադամյանը և Հրաչ Ալեքսանյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2630 դիտում
17:17 29-05-2019
ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»