3150 դիտում
10:03 20-05-2016
Հանրային սննդի կետերի պարտադիր սերտեֆիկացիա չկա. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Այսօր Երևանում գործում է մոտավորապես 2000-ից ավելի մեծ ու փոքր հանրային սննդի կետեր։ Դրանց մի մասի գործունեությունը, ըստ Սպառողների ազգային ասոցիացիայի վերջին ուսումնասիրության տվյալների, գնահատվում է դրական՝ նախորդ 10-15 տարիների համեմատ։ Այդուհանդերձ, հանրային սննդի ոլորտում դեռևս կան խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ։
Հրատապ խնդիրներից մեկը հանրային սննդի կետերի սերտեֆիկացիայի վերացումն է։ Եթե նախկինում արագ սննդի կետ բացելուց առաջ պարտադիր պահանջ էր սերտեֆիկատի առակայությանը, ապա այսօր այդ պահանջը հանվել է։ Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանի խոսքով՝ հանրային սննդի կետում սերտեֆիկատի առակայությունը ենթադրում է, որ տվյալ սննդի կետը պետք է ունենա բարենպաստ շենքային պայմաններ, տաք և սառը ջուր, անձնակազմի պարտադիր բժշկական բուժզննման փաստաթղթեր և այլն։
Եվ քանի որ սերտեֆիկացիա չկա, ապա այդ բոլոր պահանջները կարծես թե անտեսված են։ Արդյունքում կան հանրային սննդի կետեր, որոնք մարդիկ բացել են իրենց շենքերի առաջին հարկերում, միանգամայն կասկածելի սանիտարական պայմաններում, եվ ոչ մի խնդիր...»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1898 դիտում
23:38 05-12-2018
ԲՀԿ ծրագրային կետերի համար ես պատասխանատու եմ. առանց այդ կետերի ոչինչ չի կարող փոխվել մեր երկրում. Գ. Ծառուկյան
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»