1940 դիտում
09:07 20-05-2016
Մեծ Բրիտանիան ունի 190 ծառայողական մեքենա, իսկ Հայաստանը՝ 1072. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծառայողական ավտոմեքենաների խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց անցած տարվա վերջին, երբ 2016 թվականին պետական բյուջեի նախագիծը ԱԺ-ում քննարկելիս հայտնի դարձավ, որ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորվում է 1072 ծառայողական ավտոմեքենայի շահագործումը և պահպանությունը: Սա այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստանից մի հազար անգամ ավելի մեծ պետական բյուջե ունեցող Մեծ Բրիտանիայում ծառայողական ավտոմեքենաների թիվը հինգ անգամ ավելի փոքր է:
Եվ, ահա, երեկ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը մատնանշեց, որ բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով:
Ստացվում է՝ պետբյուջեից ֆինանսավորվող ավտոմեքենաները 1072-ից նվազում և դառնում են 965: Նկատենք, որ նույն Մեծ Բրիտանիայից ավելի քան չորս անգամ ավել է ստացվում: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ունի 65 միլիոն բնակչություն, իսկ այդ երկրի պետբյուջեն 1 տրիլիոն 100 միլիարդ դոլար է կազմում, ծառայողական մեքենաներն այս հսկա ցուցանիշներով երկրում ընդամենը 190 հատ են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9254 դիտում
09:09 07-02-2018
Ծովագյուղի համայնքապետարանը գնել է 20 կգ կոնֆետ, 190 շիշ գինի, 190 շիշ կոնյակ. «Փաստ»
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»