Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1072-ի
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1072-ի, վիրավորվել է 2966 մարդ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 33 լիբանանցի, ևս 90-ը վիրավորվել է։ Լիբանանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 1 049 328 մարդ լքել է պատերազմական գոտին, նրանք հիմնականում կենտրոնացել են Բեյրութում։
Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին մարտի 2-ից՝ հայտարարելով, թե դա պատասխան է Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման կողմից Հայֆայում գտնվող ռազմական բազայի վրա հարձակմանը:
Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների գանական գումարտակի շտաբ-բնակարանը նույնպես հրթիռային հարվածի էր ենթարկվել: Մարտի 3-ից Իսրայելն սկսել էր սահմանափակ ցամաքային ներխուժում Լիբանանի հարավ, որը հետագա օրերին ավելի էր ընդլայնվել։ Լիբանանում իրավիճակի սրացումը մի կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Իրանի միջև ավելի լայն հակամարտության մի մասն է: