211652_close_icon
views-count1302 դիտում article-date 21:20 19-05-2016

Խարդախության մեղադրանքով հետախուզվողներից մեկին հայտնաբերեցին սահմանային հսկիչ անցակետում, իսկ մյուսը ներկայացավ կամավոր

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները սահմանային հսկիչ անցակետերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գարեգին Ա.-ին, ով ապրիլի 21-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: *** Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1960 թ. ծնված Գագիկ Կ.-ն, ով մայիսի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր