211652_close_icon

Գողության մեղադրանքով հետախուզվողներից մեկը ներկայացավ կամավոր, մյուսին՝ հայտնաբերեցին

views-count3168 դիտում article-date 21:00 27-08-2016
Ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Ջամալ Թ.-ն, ով 2011 թ. դեկտեմբերի 30-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ո.-ին, ով հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր