211652_close_icon
views-count1757 դիտում article-date 16:51 27-06-2015

Մեկին՝ հայտնաբերեցին, մյուսը ներկայացավ կամավոր: Երկուսն էլ հետախուզվում էին խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արարատի մարզի Շահումյան գյուղից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Սվետլաննա Հ.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Դավիթ Թ.-ն, որը մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր