211652_close_icon

Լիտվայի Երաժշտության օրը գալիս է Երևան

views-count4409 դիտում article-date 16:50 19-05-2016
2006 թվականին երաժիշտ Անդրիուս Մամոնտովասի մտահղացմամբ Լիտվայում անցկացվեց «Երաժշտության օրը», որը դարձավ ավանդական փառատոն: Փառատոնի ընթացքում, երաժշտության յուրաքանչյուր երկրպագու հրավիրվում և հնարավորություն է ստանում երգելու կամ նվագելու սիրելի քաղաքի փողոցներում: «Եվրոպայի օրեր» միամսյակի շրջանակում ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության Դեսպանությունը Երևանում առաջին անգամ կանցկացնի «Երաժշտության օր»: Փառատոնը կմեկնարկի ս. թ. մայիսի 21-ին, ժամը 16:00-ից, մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում, Ազատության և Շառլ Ազնավուրի անվան հրապարակներում: Նույն օրը, երեկոյան ժամը 20:00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում կկայանա նաև Գալա համերգ, որտեղ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջազ-բենդը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային քառյակը, ինչպես նաև մի շարք հայտնի հայ երաժիշտ-կատարողներ, հանդես կգան իրենց լավագույն երաժշտական համարներով: Ունկնդիրների և երաժշտության երկրպագուների համար վաղօրոք կտարածվեն թռուցիկներ՝ ելույթների վայրերի քարտեզավորմամբ և կատարողների ցանկով: Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել առցանց՝ «Երաժշտության օրվա» (SMD) պաշտոնական կայքում կամ էլեկտրոնային փոստով՝ նշելով կատարման համար նախընտրած վայրը, ժամանակը, ինչպես նաև հավելյալ տեղեկություն՝ խմբի, երաժշտական ոճի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր