211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 18-ից 19-ը)

views-count852 դիտում article-date 12:13 19-05-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 և մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 10, հարկերից խուսափելու` 4, համակարգչային հանցագործության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և կողոպուտի` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 22-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր