Գառնեցիներին ինչ-որ անձինք արդեն մի քանի օր է՝ սպառնում են. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծրագրի» դեմ բողոքող գառնեցիներին ինչ-որ անձինք արդեն մի քանի օր է՝ սպառնում են։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում նշեցին գյուղի բնակիչները և շեշտեցին, որ այսպիսով փորձ է արվում ճնշում բանեցնել իրենց իրավունքների համար պայքարող գյուղացիների դեմ։
«Գյուղում սկսել են հայտնվել կասկածելի մարդիկ, ովքեր հարցուփորձ են անում մարդկանց ու սպառնալիքներ են հնչեցնում»,– պատմեց Գառնիի բնակիչներից մեկը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]