2205 դիտում
09:36 19-05-2016
Նվեր «մոնոպոլիաների դեմ պայքար» պայմանական անունը կրող շոուին. ապասեք նոր «նվերների». «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան «Ռուս-Արմ օյլ» ընկերությանը թույլատրվել է լքել Բագրատաշենի մաքսային անցակետը և ՀՀ տարածք անցկացնել 46 տոննա դիզվառելիքով բեռնված բեռնատարները։ Դրանց մուտքը Հայաստան 18 օր արգելվում էր։
Սա, իհարկե, ուրախալի է, որ հեղուկ վառելիք ներկրող ընկերություններից զատ վերջապես մի նոր ընկերություն է հայտնվել, որը համարձակվել է թեկուզ փոքր խմբաքանակով դիզվառելիք ներկրել։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մինչև այս 46 տոննա դիզվառելիքի ներկրումը վարչապետի մոտ այս հարցով խորհրդակցություն է անցկացվել և, ըստ էության, հենց դրա ընթացքում է կայացվել որոշումը։
Ու պետք է նկատել, որ «Ռուս-Արմ օյլ» ընկերությանը իր կամքից անկախ ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում, դիզվառելիքը Հայաստանն է բերել այն ժամանակ, երբ վարչապետո հայտարարել է մոնոպոլիաների դեմ պայքարի մասին։
Սա ուղղակի նվեր է կառավարության համար «մոնոպոլիաների դեմ պայքար» պայմանական անունը կրող շոուում թմբկահարելու փաստ ունենալու համար: Պետք է սպասել, որ առաջիկայում նման մի քանի այլ դեպքերի ականատեսը կլինենք։ Խնդիրն այն է, թե որքանով դա կհանգեցնի իրական մրցակցության և որքանով դրանից կշահեն ՀՀ քաղաքացիները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
655 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»