211652_close_icon
views-count3183 դիտում article-date 17:57 19-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 19-ին

1649 թ. — ստեղծվեց Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։ 1712 թ. — Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։ 1780 թ. — Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սև օր»։ 1802 թ. — Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։ 1842 թ. — տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի պրեմիերան։ 1892 թ. — ծնվել է Համո Բեկնազարյանը, հայ նշանավոր կինոռեժիսոր, հայկական կինոմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, նրա անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան (մահ. 1965 թ.)։ 1911 թ. — Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։ 1928 թ. — ծնվել է Սերգեյ Մերգելյանը, հայ ականավոր գիտնական (մահ. 2008 թ.)։ 1953 թ. — ծնվել է Շավարշ Կարապետյանը, հայ ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 1976 թ. սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի, հանելով նրանց ջրից։

Նմանատիպ նյութեր