Կասիլյասը ժամանեց Պորտու և կխաղա 12 համարի ներքո. տեսանյութ
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը ժամանել է Պորտու: Հիշեցնենք, որ նա տեղի համանուն ակումբ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից», որի դպրոցի սան է եղել:
Կասիլյասը «Պորտուի» հետ երկամյա պայմանագիր է կնքել՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Նշենք նաև, որ Կասիլյասը «Պորտուի» կազմում հանդես կգա 12 համարի ներքո: Նախկինում այդ համարի տակ հանդես էր գալիս Ֆաբիանո Ֆրեյտասը, որը այժմ վարձավճարով կխաղա թուրքական «Ֆեներբահչեում»: Իսկ 1-ին համարը պատկանում է Էլտոնին: