Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Մայիսի 19-20-ը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-22-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 19-21-ը կնվազի 2-3 աստիճանով:
[img]/ups/images/0500697001463585397634710.jpg[/img]
[color=#CC0000]Երևանում`[/color]
Մայիսի 19-20-ը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա անձրևի հավանականություն:
[img]/ups/images/0260843001463585408403004.jpg[/img]