211652_close_icon
views-count4633 դիտում article-date 18:54 18-05-2016

Էկվադորն ու Իրանը ամրապնդում են առևտրային հարաբերությունները

Մայիսի 17-ին Էկվադորի արտաքին գործերի նախարար Գիյոմ Լոնգն իր աշխատասենյակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ահմադ Պաբարջային: Հանդիպման սկզբում դեսպանն իր և իր երկրի կառավարության անունից խորին ցավակցություն հայտնեց նախարարին՝ ապրիլի 16-ին Էկվադորում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից կրած մարդկային կորուստների ու նյութական վնասների համար՝ առաջարկելով իր աջակցությունը տուժած տարածքներում տարվող վերականգնողական աշխատանքներում: ԱԳ նախարարն իր շնորհակալությունն հայտնեց Իրանի կողմից տուժածներին ցուցաբերված մարդասիրական օգնության համար՝ ներքնակներ, անկողնային այլ պարագաներ, սնունդ, պահածոներ և այլն, ինչը երկրի համար կարևոր նշանակություն ուներ: Բացի այդ, Իրանի կողմից աղետի գոտի էր ուղարկվել բժիշկների խումբ՝ տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև առաջարկվել էր հմուտ շինարարական ընկերությունների միջամտությունը վերականգնողական աշխատանքներ կատարելու գործում: Դեսպան Պաբարջան կարևորեց Էկվադորի և Իրանի միջև տարիներ շարունակ գոյություն ունեցող երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև հատուկ ոգևորությամբ խոսեց մայիսի 12-ին Էկվադորի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված առևտրային համաձայնագրի մասին: Այս համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի էկվադորական մի շարք ապրանքների՝ բանանի, կակաոյի, մսի և ծովամթերքի արտահանման համար դեպի շուրջ 80 միլիոն բնակչություն ունեցող Իրանի Հանրապետություն: Էկվադորի ԱԳ նախարարը նույնպես խոսեց համաձայնագրի, ինչպես նաև հարաբերությունների խորացման կարևորության մասին՝ ընդգծելով նոր համաձայնագրերի ձեռքբերման անհրաժեշտությունը, ինչն էլ կլինի ի շահ երկու երկրների: [url=http://newsecuador.ec/one_news.php?id=2452]NewsEcuador.ec[/url]

Նմանատիպ նյութեր