211652_close_icon
views-count4275 դիտում article-date 20:34 18-05-2016

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակության հետ

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 18-ին հանդիպեց Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և իրանական պատվիրակության հետ: Նախարարը ողջունելով իրանական պատվիրակությանը` նախ խոսեց հայ-իրանական բարեկամության մասին, ապա անդրադարձավ հայկական կողմից առաջարկվող փոխշահավետ համագործակցության ծրագրին: Համագործակցության ծրագրի մասին մանրամասնեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը, մասնավորապես նշելով, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը նախատեսում է կապել Հայաստանի հարավային սահմանը` Ագարակի անցումային կետը, Վրաստանի Բավրա անցումային կետի հետ: Ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որ բեռնափոխադրումները արևելյան և հարավային երկրներից դեպի հյուսիսային և արևմտյան` եվրոպական երկրներ, ավելի դյուրին և մատչելի տարբերակով իրականացվեն: Իրանական կողմին հետաքրքրեց «Հյուսիս հարավ» ծրագրի շրջանակներում համագործակցելու հայկական կողմի առաջարկը։ Ի պատասխան՝ Իրանի միջազգային խորհրդատուների և կապալառուների ասոցիացիայի խորհրդի նախագահ Մոհամմադ Ռեզա Անսարին, ով Իրանում կամրջաշինությամբ և թունելաշինությամբ զբաղվող «Կեյսոն» փորձառու ընկերության նախագահն է, շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և ասաց, որ ծրագրի վերաբերյալ առաջիկայում իրենց առաջարկությունները կներկայացնեն: Իրանական պատվիրակության կողմից առաջարկ եղավ ճանապարհաշինության ոլորտի հայ-իրանական համատեղ կազմակերպություն ստեղծելու մասին, ինչը շահավետ կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունեց առաջարկը և նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն։ Հանդիպման ավարտին Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին բարձր գնահատեց հանդիպման գործնական բնույթը և շնորհակալություն հայտնեց նախարարին օպերատիվ արձագանքման համար։ [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր