211652_close_icon

Էլեկտրական մարտկոցների գողին հայտնաբերեցին

views-count918 դիտում article-date 15:34 18-05-2016
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Էդուարդ Թ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ վարչական համայնքի տարածքում տարբեր ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական մարտկոցներ: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր