211652_close_icon
views-count2019 դիտում article-date 15:04 18-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 18-ին

1799 թ. — մահացել է Պիեռ Բոմարշեն, ֆրանսիացի նշանավոր թատերգակ և հրապարակախոս (ծն. 1732 թ.)։ 1897 թ. — ծնվել է Գուրգեն Ջանիբեկյանը, թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, Կարեն Ջանիբեկյանի հայրը, Սոս Ջանիբեկյանի պապը (մահ. 1978 թ.)։ 1897 թ. — ծնվել է Ֆրենկ Կապրան, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, ստացել է 3 Օսկար որպես լավագույն ռեժիսոր (մահ. 1991 թ.)։ 1972 թ. — Ուկրաինայի Խարկով քաղաքից Մոսկվա թռչող ԱՆ-10 ինքնաթիռը վթարի ենթարկվեց և մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 122 մարդիկ։ 1980 թ. — Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե) հրաբխի ժայթքման հետևանքով մահացան 57 մարդ։ Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան։ 1981 թ. — մահացել է Վիլյամ Սարոյանը, ամերիկահայ մեծանուն գրող (ծն. 1908 թ.)։ 1992 թ. — Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Լաչին քաղաքը, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը։

Նմանատիպ նյութեր