211652_close_icon
views-count2924 դիտում article-date 22:45 02-05-2016

Խոսեպ Գվարդիոլա. Ամեն ինչ կանենք եզրափակիչ դուրս գալու համար

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղին: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ատլետիկոն» հաղթել է 1:0 հաշվով: «Սա մեր համար երրորդ անընդմեջ կիսաեզրափակիչն է: Դա մեծ պատիվ է: Պետք է ցուցադրել լավագույն խաղը եզրափակիչ դուրս գալու գամար: Մենք չպետք է մտածենք, թե քանի գոլ պետք է խփենք: Առաջին հերթին պետք է լավ պաշտպանվենք ու վերահսկենք գնդակը: Ռիբերին պատրաստ է խաղին: «Ատլետիկոյի» դեմ խաղալը շատ բարդ է: Նրանք բավական խիտ են գործում: Ամեն ինչ կանենք եզրափակիչ դուրս գալու համար: Մենք լավ ենք նախապատրաստվել հանդիպմանը: Ալաբայի և Կիմիխի հետ պաշտպանությունը քիչ է գոլ բաց թողնում: Մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ: Մեզ ագրեսիվություն է անհրաժեշտ, այդ դեպքում «Բավարիան» կարող է հաղթել», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր