Խուան Ռիկելմե. Արգենտինան ոչինչ չի նվաճում, քանի որ Մեսին մենակ է խաղում
Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն իր կարծիքն է հայտնել հավաքականում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի դերի մասին:
«Մեսիի պես խաղացող այլևս ոչ մի տեղ չկա: Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց Մեսին բարձր է: Եթե նա վնասվածք չստանա, մենք կնվաճենք Ամերիկայի Գավաթը:
Իսկ թե ինչու Արգենտինայի հավաքականը մինչ այժմ տիտղոսներ չի նվաճել, ապա պատճառն այն է, որ Մեսին մենակ է խաղում», ասել է Ռիկելմեն: