211652_close_icon
views-count7616 դիտում article-date 21:02 17-05-2016

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում

[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Մայիսի 18-20-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 18-21-ը կնվազի 2-3 աստիճանով: [img]/ups/images/039665100146350289880970.jpg[/img] [color=#CC0000]Երևանում՝[/color] Մայիսի 18-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: 21-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]/ups/images/0784364001463502909172202.jpg[/img]

Նմանատիպ նյութեր