Նիկոլա Սարկոզին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալն ու նրան Թուրքիայի անդամակցելն անվանել է վատթարագույն սցենար
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եբրոպական հասարակության զարգացման ամենավատ սցենար է համարում Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու տարբերակները:
Le Monde թերթին տված հարցազրույցում նա ասել է. «Ես կտրականապես դեմ եմ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալը: Ամենավատը, որը կարող է պատահել, դա Թուրքիայի անդամակցությունն է: Դա ամենամեծ սխալը կլիներ»:
Բացի այդ, Ֆրանսիայի նախկին նախագահը քննադատել է միգրացիոն ճգնաժամի վերաբերալ համաձայնագիրը, որը կնքվել է Եվրամիության ու Թուրքիայի միջև: Նրա կարծիքով՝ Եվրոպան չի կարող վստահել թուրքական իշխանություններին, որոնք հակված են ավտորիտար ռեժիմին: