Նիկոլա Սարկոզին դատարան է ներկայացել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին 2012թ-ի ընտրություններում իր մասնակցության ժամանակ հնարավոր խախտումների գործով հարցաքննության համար դատարան է ներկայացել:
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը 2 տարի առաջ որոշել էր, որ Սարկոզին նախընտրական քարոզարշավի ժամանակ ծախսել է օրենքով թույլատրվածից ավելի շատ գումար: Նման որոշումը նշանակում է, որ Սարկոզիին առաջադրած կուսակցությունը չէր կարող ծախսերի փոխհատուցում ակնկալել և նույնիսկ պետք է տուգանք վճարեր:
Պարզվում է տուգանքը պետք է վճարեր հենց Սարկոզին և ոչ թե նրա «Հանուն ժողովրդական շարժման միություն» կուսակցությունը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը տեղական ընտրություններում հաղթել է նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակցությանը: