Փարիզի Վերաքննիչ դատարանը կասեցրել է կոռուպցիոն գործի հետաքննումը, որով անցնում էր Նիկոլա Սարկոզին
Փարիզի Վերաքննիչ դատարանը կասեցրել է կոռուպցիոն գործի հետաքննումը, որով անցնում էր երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Այս մասին հաղորդում է France-Presse-ը:
Սարկոզիին մեղադրում են անձնական նպատակներով ծառայողական դիրքը չարաշահելու և իր «ազդեցությունը վաճառելու» մեջ:
Գործակալությունն ընդգծում է, որ չնայած Վերաքննիչ դատարանի այդ որոշմանը, բոլոր մեղադրանքները չեն հանվել Սարկոզիի, ինչպես նաև նրա փաստաբան Թիերի Էրզոգի վրայից, որին նույնպես կասկածում են կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ:
Հետաքննությունը դադարեցվել է այնքան ժամանակ, մինչև որ դատարանը որոշում կկայացնի տվյալ գործի ճակատագրի մասին: