2513 դիտում
09:51 17-05-2016
ՀՔԾ-ն փորձում է փրկել Գորիսի ոստիկանապետին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել: Արդյունքում Գորիսի բնակիչ Արթուր Գևորգյանը կալանավորվել էր: Սակայն իրականում միջադեպի իրական հեղինակը եղել էր ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը, որը նախ ծեծի էր ենթարկել իրեն հակաճառած երիտասարդին, այնուհետև նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցել: armlur.am-ը հրապարակել էր այս միջադեպի տեսագրությունը: ՀՔԾ-ն այն ուղարկել էր փորձաքննության:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահ այդ կառույցը օրեր առաջ ստացել է փորձաքննության եզրակացությունը, որտեղ նշված է, թե իբր տեսանյութում չի երևում, թե կոնկրետ ովքեր են կռվի մասնակիցները, և, առհասարակ, ով ում է հարվածում: Կարելի է ենթադրել, որ ՀՔԾ-ն այսպիսով հող է նախապատրաստում քրեական գործը կարճելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
14784 դիտում
14:31 13-05-2015
Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել է Գորիսի ոստիկանապետին
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»