45565 դիտում
15:16 13-12-2023
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները օպերացիա են իրականացրել Սյունիքի մարզում. ձերբակալել են Գորիսի ոստիկանապետին ու Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել և Երևան են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:
Թե ինչի համար են նրանք ձերբակալվել ու տեղափոխվել Երևան, այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում, սակայն պարզ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հենց այնպես չէին մեկնել Սյունիքի մարզ, և հերթական անգամ նրանք վստահ են եղել, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի են, ժողովրդի լեզվով ասած՝ «ցեմենտ-բետոն»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
37861 դիտում
14:45 26-02-2021
Ինչի մասին են մարզային ոստիկանապետերը ամեն երեկո զեկուցում ՀՀ փոխոստիկանապետին, վերջինս էլ՝ ՀՀ ոստիկանապետին