Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 17-ին
1642 թ. — հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը։
1718 թ. — անգլիացի իրավաբան Ջեյմս Պակլը արտոնագրեց աշխարհում առաջին գնդացիրը։
1858 թ. — Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս։
1890 թ. — Հռոմում տեղի ունեցավ Պիետրո Մասկանիի Գեղջկական ասպետություն օպերայի պրեմիերան։
1899 թ. — ծնվել է Անիտա Կոնտին (Կարագոշյան), ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, առաջին կին օվկիանոսագետը (մահ. 1997 թ.)։
1916 թ. — Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի։
1966 թ. — մահացել է Վահրամ Ալազանը, հայ գրող (ծն. 1903 թ)։
1978 թ. — մահացել է Արմին Վեգները, գերմանացի գրող, հրապարակախոս, հայերի և հրեաների իրավունքների պաշտպան, Հայոց Ցեղասպանության ականատես (ծն. 1886 թ)։
1978 թ. — Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ։